Ողջունելի է միջազգային հանրության միահամուռ հասցեագրված բացասական գնահատականը այդ խայտառակ գործարքին: Այդ մասին ասել է ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի` պատասխանելով «Նովոստի – Արմենիա» գործակալության հարցին, թե ինչպես է նա գնահատում ադրբեջանա-հունգարական գործարքի կապակցությամբ մտահոգություն հայտնող բազմաթիվ երկրների եւ միջազգային կազմակերպությունների արձագանքը:
«Ողջունելի է միջազգային հանրության միահամուռ հասցեագրված բացասական գնահատականը այդ խայտառակ գործարքին, քանի որ կիսատ-պռատ եւ «հավասարակշռող» հայտարարություններ անողները պետք է գիտակցեն իրենց պատասխանատվությունը էթնիկ հողի վրա կատարված հանցագործությունների շարունակման եւ անպատժելիության մթնոլորտի ձեւավորման համար»,- ասել է Շ. Քոչարյանը:




























