Սեպտեմբերի 9-ին կայանալու է «Ժառանգություն» կուսակցության քաղխորհրդի նիստը։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
«Նախնական տեղեկություններով, «Ժառանգությունը» պետք է քննարկի նախագահական ընտրությունների եւ Րաֆֆի Հովհաննիսյանին նախագահի ընտրություններում առաջադրելու հարցը։ «Օրակարգը դեռ ձեւավորված չէ»,- «Ժամանակի» հարցին ի պատասխան երեկ հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը։ Այսօր խոսք է գնում ընդդիմության միասնական թեկնածուի մասին, ուստի «Ժառանգության ներկայացուցչին հարցրինք՝ հնարավո՞ր է «Ժառանգությունն» այլ թեկնածուի սատարի։ «Մենք երբեք չենք ասել, որ քաղխորհրդի նիստում քննարկելու ենք նախագահական ընտրությունների հարցը։ Մենք օրակարգում նման հարց չունենք»,- հայտարարեց Հակոբյանը»»,- գրում է «Ժամանակը»։




























