ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունը իր քաղաքական ծրագրից ջնջել է Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք  ճանաչելու հատվածը։
Այդ մասին սեպտեմբերի 4-ին հայտարարել է կուսակցության ներկայացուցիչ Մելանի Ռուսելը Հյուսիսային Կարոլինայի Շառլոթ քաղաքում դեմոկրատական կուսակցության  եռօրյա համագումարի բացմանը:   Մինչ այդ դեմոկրատները հայտարարել էին, որ  «Երուսաղեմը եղել  եւ մնում է Իսրայելի մայրաքաղաքը»:

Դեմոկրատների հայտարարությունն արժանացել է  ԱՄՆ-ի նախագահի հանրապետական  թեկնածու Միթ Ռոմնիի քննադատությանը:

Դեմոկրատական կուսակցության քաղաքական նոր ծրագիրը ներկայացվել էր սեպտեմբերի 4-ին: Ծրագիրն աջակցում է հարուստների համար հարկերի բարձրացումը եւ առողջապահության բարեփոխմանը, առաջարկում է հրաժարվել աբորտների դեմ պայքարից եւ ճանաչել նույնասեռ ամուսնությունները: Ծրագրի արտաքին քաղաքականության հատվածն ուղղված է միջուկային սպառազինման կրճատմանը, Իսրայելի աջակցությանը եւ Իրանին միջուկային զենքով ապահովելու կանխարգելմանը:  

ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցությունն, ընդհակառակը, կողմ է աբորտների արգելքին եւ դեմ նույնասեռ ամուսնություններին, եւ Օբամայի քաղաքականությունը Հյուսիսային Կորեայի, Չինաստանի եւ Իրանի նկատմամբ անվանում է «թույլ» եւ «սխալ», հայնում է AP-ն:

Ինչպես նշում է  «Կոմսոմոլսկայա պրավդան», այս տարի Դեմոկրատների համագումարին մասնակցում էին ռեկորդային քանակությամբ մահմեդականներ: Այսպես, եթե 2008 թվականին պատվիրակ մահմեդականները 43-ն էին, 2004-ին` 25-ը, ապա այս տարի 100-ից ավելի են: Շառլոթ են եկել ընդհանուր թվով 6 հազար պատվիրակներ50 նահանգներից, ինչպես նաեւ Կոլումբիա շրջանից եւ ամերիկյան 5 տարածքներից: