Ճապոնիայի կառավարությունը եւ Արևելաչինական  ծովի վիճահարույց կղզիների մասնավոր սեփականատերերը համաձայնության  են եկել Տոկիոյի կողմից այդ տարածքի գնման պայմանների վերաբերյալ: Այդ մասին հայտնում են ճապոնական լրատվամիջոցները: Ըստ նրանց`  կղզիների ձեռքբերումը բյուջեին կարժենա 26 միլիոն դոլար:  

Կղզիներին հավակնում է նաեւ Չինաստանը, եւ, ամենայն հավանականութամբ, Ճապոնիայի իշխանություննեի գործողութունները կառաջացնեն Պեկինի զայրույթը, նշում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ավելի վաղ Չինաստանում հակաճապոնական ելույթներ էին տեղի ունեցել:

Ինչպես հաղորդում է  «Ինտերֆաքսը», նախօրեին ՉԺՀ-ի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Խուն Լեյը հայտարարել էր.  «Ուզում եմ ընդգծել, որ կղզիները պատմականորեն Չինաստանի տարածքն են համարվում: Ճապոնական կողմից կղզիների նկատմամբ Ցանկացած միակողմանի գործողություն անօրինական է»: