Հաքերները ջարդել են Al-Jazeera հեռուստաընկերության կայքը` «ահաբեկչական զինված խմաբորումներին աջակցելու եւ կեղծ տեսանյութեր տարածելու համար»: Կայքը ջարդելու պատասխանատվությունը իր վրա է վերցրել «Al Rashedon» խմբավորումը:
Կայքի արաբական տարբերակում հայտնվել է սիրիական դրոշ եւ ընթերցողներին ուղղված ուղերձ: Al-Jazeera հեռուստատեսային եթերի վրա կիբերգրոհը չի ադզել, հայտնում է «Գազատա.ru»-ն:
Ինչպես նշում է ՌԲԿ-ն, հեռուստաընկերությունը պատկանում է Քաթարի սունի իշխանություններին: Սիրիայում ընդդիմադիր ելույթներից հետո, որի հիմնական շարժիչ ուժը սունիներն են եղել, Al-Jazeera-ն աջակցել է Բ.Ասադի եւ նրա կողմակիցների հակառակորդներին, որոնք պատկանում են ալավիներին:




























