Քվեբեքի անջատողական կուսակցության համագումարում զինված տղամարդը կրակ է բացել: Դեպքը տեղի է ունեցել այն պահին, երբ կուսակցության ղեկավար Պոլին Մորուան բեմից ընտրությունների հաղթանակին նվիրված ելույթով էր հանդես գալիս:
Հրաձգության արդյունքում մեկ մարդ է սպանվել, եւս մեկը` վիրավորվել: 50- ամյա հրաձիգ տղամարդը ձերբակալվել է: Ձերբակալության պահին նա բացականչել է «Անգլիացիներն արթնացել են»:
Ոստիկանության տեղեկատվության համաձայն` կրակողը անգլալեզու մարզային բնակավայրի փոքրամասնության ներկայացուցիչ է, որտեղ հիմնականում բնակվում են ֆրանկոֆոններ եւ նախնական տվյալներով, ծայրահեղ դժգոհ է եղել ընտրությունների արդյունքներից:
Իր ելույթում Մորուան հայտնել է , որ իր կուսակցությունը պատրաստ է «անհրաժեշտ պահին հանրաքվեի դնել Քվեբեկի անկախության հարցը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Սեպտեմբերի 4-ին կանադական Քվեբեքի մարզում տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրություններում հաղթել է Քվեբեքի անջատողական կուսակցությունը: Նախնական տվյալներով` անջատողականների կուսակցությանն աջակցել են ընտրողների 33 տոկոսը, այն դեպքում, երբ լիբերալները, ովքեր շուրջ 9 տարի Քվեբեքի կառավարող կուսակցությունն են եղել, հավաքել է ընդամենը 31 տոկոս:
Քվեբեքի ֆրանսալեզու նահանգը իր տարածքով առաջինն է Կանադայի նահանգներից:
Քվեբեքը ներքին եւ արտաքին հարցերի լուծման հարցում որոշակի ինքնավարություն ունի:




























