Չեչնիան փաստաթղթեր ունի, որոնք հաստատում են այն տարածքների նկատմամբ իրավունքը, որոնք այսօր մտնում են Ինգուշիայի կազմի մեջ: Այս մասին հայտնել է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը սեպտեմբերի 4-ին տարաշաշրջանի կառավարության համագումարի ժամանակ: Խոսքը վերաբերում է Սունժենյան շրջանին եւ Մալգոբեկյան շրջանի մի հատվածին:
Այս փաստաթղթերը արխիվային են եւ պահպանվում են միայն Չեչնիայում, իսկ Ինգուշիայում «այդ փաստաթղթերից երբեք չեն եղել ու չեն էլ կարող լինել»: «Ինգուշիայի շրջանը մեզ միավորվել է միայն 1934 թ-ին»,-պարզաբանել է տարածաշրջանի ղեկավարը:
Նրա խոսքով, հատուկ ուժեր ցանկանում են սեպ խրել երկու ժողովուրդների միջեւ: Ըստ նրա, միչեւ հիմա Չեչնիան ուշադություն չի դարձրել այն հանգամանքի վրա, որ Ինգուշիան տնօրինում է այն տարածքների մեծ մասը, որոնք իրականում համարվում են ՉՀ-ի մի մասը:




























