Ռիո դե Ժանեյրոյում հանցագործը, թաքնվելով ոստիկաններից, առեւանգել է երեխաներով ավտոբուս:
Նախնական տվյալներով, հանցագործը եւ նրա մեղսակիցը փորձել են մեքենա գողանալ, սակայն բռնվել են ոստիկանների կողմից: Հանցագործները թաքնվել են հիվանդանոցի շենքում, որտեղ գերի են վերցրել աշխատկցուհիներից մեկին: Արդյունքում ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ կինը վիրավորվել է, իսկ հանցագործներից մեկը` սպանվել:
Երկրորդ հանցագործին հաջողվել է փախչել եւ թաքնվել երեխաներ տեղափոխող ավտոբուսի սրահում: Նա վարորդից պահանջել է, որպեսզի իրեն Ռիո դե Ժանեյրոյի աղքատ թաղամասերից մեկը հասցնի: Այլ պահաջներ չեն եղել: Տեղի ունեցածի հետեւանքով երեխաները չէն տուժել, հայտնում է NEWSru.com-ը:
Ներկայումս ոստիկանությունը փնտրում է հանցագործին, ով թաքնվել է ետնախորշերում:




























