Բրյուսելում տուգանք են նշանակել կանանց հասցեին հնչած անպարկեշտ արտահայտությունների համար: Սեպտեմբերից յուրաքանչյուր  ոք, ով անհարգալից վերաբերմունք կցուցաբերի կամ անպարկեշտ խոսքեր կհնչեցնի ստիպված կլինի վճարել 75-250 եվրո տուգանք:

Ինչպես նշում է «Ֆոնտանկա.ru»-ն, նման կերպ խորհրդարանը արձագանքել է 25-ամյա ուսանողուհու տեսահոլովակին:

Թաքնված տեսախցիկով նկարահանված կարճամետրաժ ֆիլմում աղջիկը օրը ցերեկով զբոսնում է Բրյուսելի փողոցներում, որտեղ նրան են  մոտենում տղամարդիկ, ովքեր հիմնականում Մերձավոր Արեւլքից եկվորներ են, առաջարկում են միասին սուրճ խմել սրճարանում, հեռախոսահամարն են խնդրում եւ անգամ հյուրանոց են հրավիրում: Երբ ուսանողուհին հրաժարվում է, ապա նրա հասցեին անմիջապես վիրավորանքներ են հնչում :

«Կինը փողոցում» ժապավենը Բրյուսելում հանրային լուրջ արձագանք է ստացել, որտեղ ներգաղթյալների մեծ քանակության պատճառով հակազդեցության  մեջ են մտնում միանգամից մի կրոնական եւ մշակութային խմբերի ավանդական արժեքները: