ՀԴԲ-ն տվյալներ չունի հատուկ ծառայության շարժական համակարգչի միջոցով հաքերների կողմից Apple-ի 12 միլիոն բջջային սարավորումների տվյալների առեւանգման վերաբերյալ:
ՀԴԲ-ն հայտնել է, որ ոչ մի կապ չի տեսնում իր աշխատակիցների համակարգիչների եւ տվյալների արտահոսքի միջեւ:
«Ներկայումս ոչ մի կապ չկա տվյալների արտահոսքի եւ ՀԴԲ-ի լափթոփերի միջեւ»,-ասվում է վարչության հայտարարության մեջ, գրում է «Գազետա.ru»-ն:
Մինչդեռ կիբերհանցագործությունների մասնագետ Փիթեր Քրուզը Twitter-ում գրել է, որ արտահոսքը «իրական է» եւ որ հրապարակված ցուցակում նա գտել է իր 3 սարքավորումների ծածկագրեր:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ AntiSec հաքերական խմբավորման անդամները ՀԴԲ-ի աշխատակցի համակարգչից առեւանգել են Apple-ի ավելի քան 12 մլն նույն UDID սարքավորումների նույնականացման համարներ եւ այդ սարքավորումների այլ անձնական տվյալներ:
Ի հաստատումն կատարված հարձակման` հաքերները հրապարակել են 1 մլն համարներ: Հաքերները նշել են, որ հրապարակումից հեռացրել են մարդկանց ամբողջական անունները, նրանց հեռախոսահամարներն ու հասցեները` թողնելով միայն ծառայողական տվյալներ:
UDID-ը առանձնահատուկ համար է, որ նախկինում լայնորեն օգտագործվում էր Apple iOS բջջային հիմքով սարքավորումների նույնականացման համար:




























