Հոլանդացի ռեժիսոր Երուն Վոլֆը որոշել է գեղեցիկ ձեւով ներկայացնել ծերացման գործընթացը` տեսախցիկով նկարահանելով 0-100 տարեկան 100 մարդ: 2011 թ-ի հոկտեմբերին Ամստերդամի փողոցներում նա փնտրել է համապատասխան տարիքի մարդկանց: Մի քանի ամիսների աշխատանքի արդյունքում 150 վայրկյանի ընթացքում կարելի է տեսնել, թե ինչպիսի փոփոխություններ են տեղի ունենում մարդու արտաքին տեսքի հետ` ծերությանը մոտենալուն զուգընթաց:
Տեսահոլովակը սկսվում է դեռեւս տարին չբոլորած փոքրիկ երեխայով, իսկ ավարտվում է հոլադացի 100-ամյա տատիկի ժպտուն դեմքով, հայտնում է The Daily Mail-ը:
Ինչպես խոստովանել է հեղինակը, նա առանց դժվարությամբ է նկարահանել երիտասարդներին եւ միջահասակ մարդկանց: Ռեժիսորը որոշ խնդիրներ է ունեցել երեխաների եւ տարեցների հետ աշխատանքի ժամանակ:




























