2012 QG42 կեսկիլոմետրանոց աստղակերպը Երկրի կողքով կթռչի սեպտեմբերի 14-ի առավոտյան: Այն առաջին անգամ հայտնաբերել են ամերիկյան Catalina Sky Survey ծրագրի մասնակիցները:
Գիտնականների գնահատականով` աստղակերպի չափերը հասնում են 200-500 մետրի, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Հաջորդ ուրբաթ` սեպտեմբերի 14-ի առավոտյան ժամը 05.12-ին ըստ Գրինվիչի (երեւանյան ժամանակով` 09.12 ) երկնային մարմինը կթռչի Երկրից 0,019 աստղաչափական միավոր հեռավորության վրա (2,84 մլն կմ):
Աստղակերպը պոտենցիալ վտանգավոր օբյեկտների շարքից է:
Ապագայում 2012 QG42-ը էլ ավելի կմոտենա Երկրին: Այսպես, 2039թ. սեպտեմբերի 15-ին այն կթռչի Երկրից 0,014 աստղաչափական միավոր հեռավորության վրա:




























