Խոշորագույն Facebook սոցցանցի  բաժնետոմսերը կրկին հասել են ռեկորդային նվազագույնին, այն բանից հետո, երբ Morgan Stanley-ի եւ J.P. Morgan Chase-ի վերլուծաբանները նվազեցրել են ընկերության եկամուտների կանխատեսումները:

Աճուրդի ընթացքում սոցցանցի  բաժնետոմսերը կորցրել են մոտ 2%` արժեթղթի դիմաց կազմելով 17,73 դոլար:

Morgan Stanley-ի վերլուծաբան Սքոթ Դեւիդը զգուշացրել էր, որ ընկերության  բաժնետոմսերի արժեքը կարող է հասնել 17 դոլարի:

Ներդրողներն այժմ ցանկանում են լսել ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգի տեսակետն այս կապակցությամբ:

Օգոստոսի կեսերին լրացավ  Facebook-ի շուրջ  271 մլն բաժնետոմսերի ազատ վաճառքի մորատորիումը, ինչից հետո ներդրողներից շատերն սկսեցին վաճառել իրենց բաժնետոմսերը: Սակայն Ցուկերբերգն անձամբ հայտարարել է, որ չի պատրաստվում վաճառել իր բաժնետոմսերը, գոնե այս տարվա ընթացքում` ներդրողների վստահությունը չկորցնեու համար: Նրան են պատկանում Facebook-ի 444 մլն բաժնետոմսերը: