Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 5-ին այցելել է ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով, որտեղ նրան հանձնվել է Արցախի Հանրապետության Նախագահի վկայականը:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ իր խոսքում երկրի ղեկավարը նշել է, որ Արցախի անկախ պետականաշինության ամենամեծ ձեռքբերումներից է իշխանության բոլոր թեւերի ամբողջական ձեւավորումը եւ նրանց լիարժեք գործունեությունը, ինչպես նաեւ ժողովրդավարական հասարակություն ստեղծելու գործընթացի անշրջելիությունը:

Այս տեսանկյունից Բակո Սահակյանը հատուկ ընդգծել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքը՝ այն համարելով մեր պետության կարեւորագույն ինստիտուտներից մեկը: