Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնությունից Արցախ ժամանած գործարար եւ բարերար, «Լուդինգ» ընկերության հիմնադիր Արթուր Վարժապետյանին:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել բարերարին Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման մեջ ունեցած մասնակցության համար՝ նշելով, որ տարիներ շարունակ նրա հայրենանվեր գործունեությունը բարձր է գնահատվում մեր հանրապետությունում:
Հանդիպումից հետո Նախագահը եւ Արթուր Վարժապետյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մասնակցել են ԼՂՀ փրկարար ծառայությանը ժամանակակից տրանսպորտային միջոցների հանձնման հանդիսավոր արարողությանը:
Միջոցառմանը ներկա էին Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Աժ խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:




























