Թուրքիայի Անթալիա նահանգի Ալանիայի շրջանի հյուրանոցներից մեկում Լեհաստանի քաղաքացի Պատրիկ Դավիդ Զվոլիսկին ընկերների հետ ալկոհոլ օգտագործելուց հետո հյուրանոցում սկսել է աղմուկ բարձրացնել եւ վիճել հյուրանոցի աշխատակիցների հետ։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ հյուրանոցի աշխատակիցները լեհ զբոսաշրջիկի արարքներից անհանգստացած ոստիկանություն են ահազանգել։ Ոստիկանություն տարված լեհ զբոսաշրջիկը հարվածել է ոստիկանության շենքի պատուհաններին եւ վնասել ոտքերը։ Ոստիկաններն ստիպված շտապօգնություն են կանչել եւ տարել հիվանդանոց, սակայն հիվանդանոցում լեհ զբոսաշրջիկը բժիշկներին թույլ չի տվել բուժել վնասված ոտքը։ Ոստիկանությունը գնացել է ծայրահեղ քայլի՝ ձեռնաշղթաներ հագցրել՝ թույլ տալով, ոչ բժիշկները կարողանան վիրակապել վերքերը։
Բուժում ստանալուց հետո լեհ զբոսաշրջիկը դատարան է տարվել՝ հասարակական գույքը վնասելու մեղադրանքով։


























