Ռամիլ Սաֆարովի ազատ արձակմամբ Ադրբեջանը Հայաստանին 2 մեսիջ ուղարկեց: Այս մասին այսօր` սեպտեմբերի 5-ին հրավիրված ասուլիսին ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
Նրա խոսքով, նախ, երկրի առաջին դեմքի մակարդակով ասվեց, որ հային սպանողը Ադրբեջանում հերոս է, ինչը հայերի անվտանգության հետ կապված խնդիր է: Իսկ 2-րդ մեսիջը կայանում է նրանում, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մայորի կոչում տվեց Սաֆորովին եւ վերականգնեց 8 տարվա աշխատավարձը եւ այդ քայլով առաջին հերթին Եվրոպային, հետո մեզ ասաց, որ թքած ունի բոլոր որոշումների, իրավական մարմինների վրա: Ինչը նշանակում է, որ այս դեպքում Եվրոպան պատերազմի վերսկսման դեպքում չի կարող իրենց համար զսպիչ մարմին հանդիսանալ:
Ուստի քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը առաջարկում է. «Մինսկի խմբի շրջանակներում շարունակել բանակցությունները առանց 2 պայմանների համարում եմ անիմաստ: Նախ` Մադրիդյան 3 սկզբունքների 6 քայլերում պետք է մի քայլ ֆիքսվի, որի համաձայն Ղարաբաղը այլեւս Ադրբեջանի ադմինիստրացիայի տակ չի կարող լինել: Իսկ 2-րդ քայլը ենթադրում է այն, ո ր Հայաստանը պետք է ստանա պատասխան բոլոր Մինսկի խմբի երկրներից, ոչ միայն համանախագահներից: Այդ երկրներն են Թուրքիան, Բելոռուսիան, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան: Շվեդիան իր կոշտ դիրքորոշումը արդեն հայտնել է»:
Քաղաքագետը նաեւ առաջարկեց նաեւ չմասնակցել Եվրամիության պառլամենտի ինստիտուտի աշխատանքներին մինչեւ Եվրոպառլամենտը իր հայտարարությունը չանի: «Մենք բոլոր տեղերից ունենք պատասխաններ բացի Եվրամիությունից եւ Եվրապառլամենտից»,- շեշտեց քաղաքագետը:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























