PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) կողմից Թուրքիայի հարավ-արեելյան Հաքքարի նահանգի Շեմդինլիի շրջանում հուլիսի 23-ից թուրքական անվտանգության ուժերի դեմ սկսած գործողությունների արդյունքում արդեն օրեր շարունակ քուրդ զինյալները ճանապարհային հսկողություններ են իրականացնում՝ ցույց տալու համար, որ շրջանում վերահսկողությունն իրենց ձեռքում է։

Քրդական DIHA գործակալության փոխանցմամբ՝ PKK-ի զինյալները հերթական ճանապարհային ստուգում են իրականացրել Շեմդինլիի շրջանի Զորգեչիդ եւ Բեգոզա  կամուրջների միջեւ։ PKK-ի 8 զինյալներ ամրացրել են PKK-ի դրոշը եւ ճանապարհային ստուգման ժամանակ զրուցել անցնող քաղաքացիների հետ, տեղեկություններ հաղորդել իրենց պայքարի հետագա մարտավարության մասին (ֆոտոռեպորտաժ)։

Ինքնավստահ զինյալները քաղաքացիներին հորդորել են գնալ եւ թուրքական զինվորականների հայտնել, որ PKK-ն ճանապարհային ստուգում է իրականացնում։