Հայկական Վիկի հանրությունը եւ «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline), Համաշխարհային Վիկիմեդիա հիմնադրամի հետ համատեղ հայտարարում են Հայաստանում առաջին Վիկի-կոնֆերանսի անցկացման մասին: Միջոցառմանը, որը տեղի կունենա Երեւանում սեպտեմբերի 8-ից 9-ը, կմասնակցեն Համաշխարհային Վիկիմեդիա Հիմնադրամի, ինչպես մաեւ Վրաստանի, Ռուսաստանի եւ Հունգարիայի Վիկիմեդիաների ներկայացուցիչներ:
Կոնֆերանսի շրջանակում կքննարկվեն Վիկիպեդիա հանրագիտարանի հայալեզու բովանդակության զարգացման, տեղական մակարդակում «Վիկի» գործիքների եւ տեխնոլոգիաների կիրառման հետ կապված հարցեր: Մասնավորապես, միջոցառման մասնակիցները կքննարկեն ազատ տեղեկատվության եւ ծրագրային ապահովման տարածման, հեղինակային իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ աշխարհի խոշորագույն էլեկտրոնային հանրագիտարանի գիտելիքների հայալեզու բազայի ավելացման եւ դրա զարգացման գործում հայ երիտասարդների ներգրավման խնդիրները:
Միջոցառմանը մասնակցելու համար հայտ է ներկայացրել ինտերնետ-հանրության ավելի քան 200 ներկայացուցիչ: Նրանց թվում են գիտնականներ, հայկական եւ արտասահմանյան բուհերի դասախոսներ եւ կրթության ոլորտում Ինտերնետ-տեխնոլոգիաների կիրառմամաբ շահագռգիր այլ անձիք:
«Հաճելի է, որ հենց «ԱրմենՏել» ընկերությունն է հովանավորում Հայաստանում առաջին Վիկի-կոնֆերանսը, որտեղ այլ հարցերի թվում կքննարկվեն Վիկիպեդիայի հայալեզու բովանդակության զարգացմանը վերաբերող շատ կարեւոր հարցեր: Մասնավորապես, կքննարկվի Հայաստանի վերաբերյալ գիտելիքների ազգային բազայի զարգացման եւ ընդլայնման գործում հայ երիտասարդների ներգրավումը: Այսօր դժվար է գերագնահատել Վիկիպեդիայի նշանակությունը տեղեկատվություն ստանալու հարցում, եւ այս գործիքը պետք է կիրառել Հայաստանը, նրա մշակույթը, ավանդույթներն ու հարուստ ազգային բովանդակությունը աշխարհին ներկայացնելու համար», - նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Վիկի-կոնֆերանսի շրջանակում կքննարկվի նաեւ Հայաստանում Վիկիմեդիա հիմնադրամի ներկայացուցչությունը բացելու հարցը: 2012թ. օգոստոսի դրությամբ Վիկիմեդիա տեղական հիմնադրամները գործում են 50 երկրում, ավելի քան 30 երկիր բանակցում են տեղական ներկայացուցչություններ բացելու հարցը:




























