Սեպտեմբերի 5-ին գրոհայինները պայթեցրել են զինծառայողներ տեղափոխող մեքենաների շարասյունը, ինչից հետո կրակ են բացել ավտոմատներով ու նռնականետերով, կան զոհեր եւ վիրավորներ:
Դեպքը տեղի է ունեցել Ինգուշիայի Սուժենյան շրջանի Դատիխ գյուղի մոտակայքում:
Նախնական տվյալներով ուժայինների կողմից կան սպանվածներ եւ վիրավորներ, նրանց թիվը հստակեցվում է: Դեպքի վայր են ժամանել հսկիչ եւ օպերատից խմբերը:
Դեպքի մասին լրագրողներին հաստատել են նաեւ ՌԴ-ի ՆԳՆ-ի մամուլի ծառայությունից: Սկլզբում «Ուրալ» մեքենայի տակ գործի է դրվել պայթուցիկ սարք, ինչից հետո անհայտ անձինք ավտոմատ զենքերով կրակ են բացել շարասյան ուղղությամբ:




























