ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է քառօրյա պաշտոնական այցով Իրաքի Հանրապետության փոխվարչապետ Ռոշ Նուրի Շաույեսի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության կազմում ընդգրկված Իրաքի գյուղատնտեսության նախարար Իզ ադ – Դին Աբդ Ալլահ Հուսայինին:
ԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպումը կրում էր ճանաչողական բնույթ, ուստի կողմերն անդրադարձան երկու երկրների ժողովուրդների միջեւ հաստատված փոխադարձ հարգանքին ու բարեկամությանը: Նախարարները նշեցին գյուղատնտեսության բնագավառում երկկողմ համագործակցությունը սերտացնելու եւ խորացնելու անհրաժեշտությունը: Մասնավորապես, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշեց, որ բնագավառն ունի երկկողմ համագործակցության ընդլայման մեծ ներուժ եւ անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել առկա հնարավորությունները եւ անցնել կոնկրետ, գործնական քայլերի:
Հանդիպման ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարարը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է առաջարկել Հայաստանից Իրաք արտահանել թարմ պտուղ-բաջարեղեն, կատոֆիլ, հանքային եւ խմելու ջրեր, բնական հյութեր եւ բանջարեղենային պահածոներ: Իրաքյան կողմի ցանկության դեպքում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կարող է նաեւ առաջարկել կենդանի ոչխարների, բրդի, ձկնեղենի արտահանում:
Իրաքի նախարար ադ Հուսայինը շնորհակալություն հայտնեց հանդիպման համար եւ նշեց, որ իրենք եւս պատրաստակամ են համագործակցություն ծավալել ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ, որը հնարավորություն կտա բացահայտելու նոր շուկաներ եւ, որ ամենից կարեւորն է, հեռավորության տեսակետից երկրներն ունեն , բավականին շահեկան դիրք:
ՀՀ գյուղատնտեսության նախարարի խնդրանքով նախարար ադ Հուսայինը ներկայացրեց Իրաքի ներկայիս գյուղատնտեսության վիճակը եւ փաստեց, որ երկարատեւ պատերազմներից հետո իրենց տնտեսությունը, մասնավորապես գյուղատնտեսությունը, բավականին թուլացել է եւ այն վերականգնելու համար պահանջվում են մեծ ջանքեր: Նշեց նաեւ, որ Իրաքը գյուղատնտեսության համար ունի լավ պայմաններ եւ , անհրաժեշտ է համախմբելով ողջ ուժերը, վերականգնել տնտեսության համար այդ կարեւոր ճյուղը:
«Երկրում վերականգնվում են ոռոգման համակարգերը, կառուցվում են նոր գյուղական բնակավայրեր , գյուղացիներին տրվում են արտոնություններ հողերի վարձակալման, ֆինանսական եւ նյութատեխնիկական աջակցություն»,- նշեց ադ Հուսայինը:
Իրաքի նախարարը տեղեկացրեց, որ երկրի կառավորությունը որդեգրած քաղաքականությունը նպատակ ունի ներդնել ժամանակակից տեխնոլոգիաներ եւ հնարավոր համարեց այս ուղղությամբ համագործակցել եւ ուսումնասիրել Հայաստանի փորձը:
Նախարար Սերգո Կարապետյանը, համակարծիք լինելով իր գործընկերոջ հետ գյուղատնտեսության արդիականացման հարցում, պատրաստակամություն հայտնեց օժանդակություն ցուցաբերել իրաքյան կողմին փորձի փոխնակամ, մասնագետների վերապատրաստման, ուսուցման հարցերում:
Նախարար Ս. Կարապետյանն առաջարկեց նաեւ քննարկել երկու երկրների միջեւ գյուղատնտեսության բնագավառում համագործակցության համաձայանագիր ստորագրելու նպատակահարմարության հարցը, ինչը կնպաստի համագործակցությունն իրավական հիմքերի վրա դնելուն եւ արդյունավետ դարձնելուն: Նախարարը նշեց, որ իրաքյան կողմի սկզբունքային համաձայնության դեպքում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կմշակի նշված համաձայնագրի նախագիծ` հետագայում երկկողմ շահագրգիռ քննարկումների ներկայացնելու նպատակով:
Իրաքի գյուղատնտեսության նախարարն ընդունեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջարկը` համատեղ համաձայնագրի պատրաստման եւ ստորագրման հարցում:




























