Բելառուսի Գլխավոր դատախազությունը չի բավարարել Ղրղըզստանի դատախազության` Ժանիբեկ Բակիեւին`նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիեւի եղբորը  հանձնելու դիմումը:

«Հաշվի առնելով Ղրղզական Հանրապետությունում տեղի ունեցած դեպքերը եւ Ժ.Բակիեւին առաջադրված մեղադրանքների բնույթը` բելառուսական կողմը կարծում է, որ հանձնման դիմումը եւ հետապնդումը միտված  է նրա քաղաքական տեսակետներից, այդ պատճառով Ղրղըզստանի Գլխավոր  Դատախազության` Բակիեւին հանձնելու դիմումը չի բավարարվել»,-հայտնել են  Բելառուսի Գլխավոր դատախազությունից, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

Հիշեցնենք, որ լրատվամիջոցների այն հայտարարություններից հետո, ըստ որի Ղրղըզստանի նախկին նախագահի եղբայրը  գտնվում է  Մինսկում, ղրղզական կողմը դիմել  է Բելառուսի ԱԳՆ-ին` Բակիեւի անհապաղ արտահանձնման դիմումով: