Ռուսաստանում Հունգարիայի դեսպանատան մոտ տեղի կունենա ռուսաստանյան հասարակայնության բողոքի պիկետը` ուղղված Ռամիլ Սաֆարովի Հունգարիայից Ադրբեջան արտահանձնման դեմ: Պիկետը տեղի կունենա 2012 թ-ի սեպտեմբերի 7-ին տեղական ժամանակով 16:00-ին: Ակցիան Ռուսաստանում Հայերի Միության կողմից համաձայնեցվել է մայրաքաղաքի իշխանությունների հետ: Նաեւ համաձայնության ձեռքբերման ընթացքում է համաքաղաքային հանրահավաքի անցակցման դիմումը, որի մասին կհաղորդվի լրացուցիչ:
Ինչպես NEWS.am-ին հայտնել է ՌՀՄ-ի փոխնախագահ Լեւոն Մուկանյանը, պիկետի եւ հանրահավաքի մասնակիցները, չնայած հունգարացի ժողովրդի նկատմամբ ունեցած հարգանքին, խստորեն կդատապարտեն Հուգարիայի կառավարության գործունեությունը, որը իր համաձայնությունն է տվել կրոնական եւ ազգային հողի վրա հայ սպային դաժանորեն սպանած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի արտահանձնման համար:
«Հաշվի առնելով այս գործի շուրջ ստեղծված իրավիճակը` Հունգարիայի բարձրաստիճան պաշտոնյաները, Սաֆարովին արտահանձնելով, չէին կարող չիմանալ, թե ինչ գորոծողություններ կհետեւեն այդ քայլին:
Գնալով Հիտլերի հետքերով` Ալիեւը հերթական անգամ բացահայտ կերպով ողջ աշխարհին ցուցադրում է ազգայնական քաղաքակաության իր կողմնորոշումը: Հայատյացությունը Ադրբեջանում պետական քաղաքականության մակարդակ է բարձրացված, իսկ Ալիեւը պաշտոնապես աշխարհի բոլոր հայերին թիվ մեկ թշնամի է անվանել:
Ռուսական հասարակական-քաղաքական շրջանակները իրենց անհանգստությունն են հայտնում տվյալ փաստի առնչությամբ եւ նմանատիպ «սաֆարովների» ի հայտ գալու վտանգ են տեսնում ինչպես Ռուսաստանի տարածքում, այնպես էլ այլ երկրներում»,-նշում են ՌՀՄ-ի հաղորդագրության մեջ:




























