Հայաստանում արդեն գործում է վենչուրային հիմնադրամ: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը: Դա Կովկասյան վենչուրային հիմնադրամն է, որը 40 մլն դոլար է առանձնացրել 3 երկրների համար՝ Հայաստան, Ադրբեջան, Վրաստան:  Հայաստանի մասով հիմնադրամը պատրաստ է ֆինանսավորել 500 հազ դոլարից մինչեւ 2 մլն դոլար ծրագրեր տեխնոլոգիական ոլորտում:

Վենչուրային հիմնադրամը ֆինանսական ներդրումային կազմակերպություն է, որը ներդրումներ է կատարում նոր հիմնադրվող ռիսկային ոլորտներում, հիմնականում բարձր տեխնոլոգիաների, բիոտեխնոլոգիաների, գիտական հետազոտությունների կամ ՏՏ ոլորտներում: Վենչուրային հիմնադրամները ներդրումներ են կատարում հիմնականում փոքր եւ միջին բիզնեսում՝ առանց գրավի պահանջի (ի տարբերություն բանկերի):

Հայաստանում «Վենչուրային հիմնադրամների մասին» օրենքը ուժի մեջ է մտել 2011թ.: