Ինգուշեթիայի Սունժա շրջանում ավտոշարասյան հրաձգության զոհ են դարձել հինգ մարդ:
Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Ահմեդ Կոտիեւը հաղորդել է, որ 4 ոստիկաններ տեղում մահացել են, երկուսը տեղափոխվել են հիվանդանոց, ավելի ուշ «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են, որ նրանցից մեկը մահացել է:
Հանրապետության ՆԳՆ աշխատակիցները «Ուրալ» եւ «ՈՒԱԶ» մեքենաներով վերադառնում էին անցակետից, որտեղ մեկօրյա հերթապահություն էին անցկացրել: Ավտոմեքենաների ճանապարհին պայթել է ճամփեզրին տեղակայված պայթուցիկ սարքը: Պայթյունից անմիջապես հետո անհայտ անձինք ոստիկանների վրա կրակ են բացել հրազեններով եւ նռնականետներով:




























