Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին հանդես է եկել Սիրիայի ճգնաժամի հարցում Իրանի ակտիվ մասնակցության օգտին:
Մուրսին հայտնել է, որ իսլամական երկրների քառյակը հանդիպում կունենա` Սիրիայում արյունահեղ հակամարտության շուրջ քննարկումների համար, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Եգիպտոսի նորընտիր նախագահը դեռեւս օգոստոսի 17-ին Մեքքայում Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին առաջարկել է «իսլամական քառյակ» ստեղծել, որի կազմի մեջ կմտնեն մուսուլմանական աշխարհի առավել ազդեցիկ պետությունները` Եգիպտոսը, Սաուդիան Արաբիան, Թուրքիան եւ Իրանը:
Իր հայտարարության մեջ Մուրսին կրկին կոչ է արել Սիրիայի կառավարությանը հրաժարական տալ:
Եգիպտսի նախագահի նմանատիպ մեկ այլ հայտարարություն արդեն իսկ դժգոհության մեծ ալիք էր բարձրացրել Դամասկոսում:




























