Որպես Ռուսաստանի նորընտիր նախագահ` Վլադիմիր Պուտինը հանդես է եկել իր առաջին հեռուստահարցազրույցով: Russia Today հեռուստաընկերության լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ պետության ղեկավարը պատասխանել է տարբեր թեմաների վերաբերող բազմաթիվ հարցերի` Pussy Riot-ի գործից մինչեւ Աֆղանստան եւ Սիրիա:
Խոսելով Pussy Riot-ի գործի մասին` Պուտինը հայտնել է, որ նրանց հետ կապված իրավիճակը իրեն հայտնի է, բայց նպատակ չունի խառնվել աղջիկների ճակատագրին, ովքեր դատապարտվել են քաղաքական ենթատեքստ պարունակող խուլիգանական արարքի համար:
«Ես գիտեմ, այն մասին, թե ինչ է կատարվում Pussy Riot-ի հետ, բայց ես դրա մեջ բոլորովին չեմ խառնվում»,-հայտնել է Պուտինը հարցազրույցի ժամանակ, նրան մեջբերում է «Ինտերֆաքսը»: Թե ինչպիսի բացատրություններ են հաջորդել այս հայտարարության դեռեւս հայտնի չէ:
Հիշեցնենք, որ դատավճռի կայացման ժամանակ Պուտինը հայտնել է, որ Pussy Riot-ի արարքի մեջ ոչ մի լավ բան չի տեսնում: Բացի այդ նա հայտնել է, որ «այդպես խստորեն» նրանց դատապարտել չարժեր:
Օգոստոսի 17-ին Pussy Riot խմբի աղջիկները դատապարտվել են երկու տարվա ազատազրկման:




























