Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված ռուսական ռազմակայանի գումարտակները մարտական վիճակի բերելու փուլի նախապատրաստության  շրջանակում ռազմական համաճարակաբանները սանիտարա-համաճարակաբանական հետախուզություն են անցկացնում Ալագյազ եւ Կամհուդ ուսումնամարզական համալիրներում:

Ինչպես հաղորդեցին Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից, առաջադրանքների իրականացման համար նախորդ տարի հատկացված բժշկական լաբորատորիան` ГАЗ-66 հիմքով, նախատեսված է բժշկական հետախուզության, միկրոկենսաբանական եւ սանիտարահիգիենիկ հետազոտությունների համար: