Կայանալիք ՏԻՄ ընտրությունները կանցկացվեն նորմալ մթնոլորտում, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Նրա խոսքով ՀՀԿ-ն օգտագործում է քաղաքական իր ողջ կապիտալը ազատ, թափանցիկ եւ արդար ընտրություններ անցկացնելու համար:

Հարցին, թե ինչպես կընթանան Գյումրիի քաղաքապետի ընտրությունները, Սահակյանը պատասխանել է, որ դրանք հանգիստ, նորմալ մթնոլորտում կանցկացվեն:

Նշենք, որ սեպտեմբերի 9-ին Արարատի, Արմավիրի, Լոռու, Շիրակի եւ Սյունիքի մարզերում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ:

18 քաղաքներում նշանակված են քաղաքապետի ընտրություններ: Մասնավորապես, քաղաքապետ կընտրեն Սյունիքի մարզից` Կապանում, Սիսիանում, Մեղրիում, Քաջարանում, Արարատի մարզից` Վեդիում, Մասիսում, Արմավիրից` Մեծամորում եւ Էջմիածնում, Շիրակից` Գյումրիում եւ Արթիկում, Լոռիից` Վանաձորում, Ստեփանավանում, Տաշիրում:

Գյումրիի քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ-ն աջակցում է ԲՀԿ-ական թեկնածու Սամվել Բալասանյանին: Գործող երկարամյա քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ստիպված էր եղել հրաժարվել կրկին առաջադրվելու մտադրությունից:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի