Ճշտված տեղեկություններով Ինգուշեթիայում ոստիկանական շարասյան ուղղությամբ արձակված կրակի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 6-ի:
ՌԴ-ի Քննչական կոմիտեի տվյալներով` սեպտեմբորի 5-ին «Ուազ» եւ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենաներից կազմված շարասյան ընթացքի ժամանակ գործի է դրվել պայթուցիկ սարք: Այնուհետեւ մոտ 10 անհայտ անձ, դուրս գալով անտառից, կրակ են բացել շարասյան ուղղությամբ: Հանցագործները հարձակումից հետո թաքնվել են անտառում:
Ներկայումս դեպքի վայրում աշխատում են կրիմինալիստները, ովքեր պարզում են դեպքի հանգամանքները:




























