Հայաստանի ֆինանսական շուկայում ամերիկյան դոլարը շարունակում է կտրուկ արժեւորվել: «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ սեպտեմբերի 5-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 412.50 դրամ: Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0.41%-ով կամ 1.67 դրամով:

Ընդհանուր առմամբ` բորսայում այսօր վաճառվել է 1,35 մլն դոլար: Առեւտրային նստաշրջանի վերջում դոլարն արդեն առաջարկվում էր 411 դրամով:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը կրկին թանկացել է միջինը մոտ 1 դրամով: Փոխանակման կետերի կողմից դոլարի առքի առավել տարածվածշ փոխարժեքը կեսօրից հետո 411 դրամն է, որոշ բանկեր առքի փոխարժեք են սահմանել 412 դրամը: Դոլարի վաճառքի առավել տարածված փոխարժեքը 414 դրամն է:

Forex միջազգային շուկայում եվրոն այսօր գերազանցել է 1.26 դոլար մակարդակը:

Ռուսաստանի միջբանկային արժութային շուկայում դոլարը դադարել է էժանանալ` 1 դոլարն արժե 32.4608 ռուբլի: