Ռուսական Նովոալթայում 17-ամյա պատանին մահվան աստիճան ծեծեի է ենթարկել հորն ու մորը, իսկ հետո փորձել է ինքնասպանություն գործել: Դեռահասը մուրճով հարձակվել է ծնողների վրա այն բանի համար, որ վերջիններս հրաժարվել են նրան այլ դպրոց տեղափոխել: Ներկայումս կասկածյալը կալանավորվել է:
Նախնական տվյալներով բացահայտվել է, որ դեռահասի եւ ծնողների վեճը ծագել է այն պատճառով, որ ծնողները հրաժարվել են նրան այլ դպրոց տեղափոխել: Վլադիսլավը իր ցանկությունը բացատրել է նրանով, որ նրա հարաբերությունները չեն կարգավորվում դասղեկի հետ: Հայրը կտրականապես դեմ է եղել տեղփոխմանը:
Ընտանիքի միակ որդին, ով սովոր չէր մերժումներ ստանալ, հիվանդագին է ընդունել իրավիճակը, վերցրել է մուրճը եւ սկսել է հարվածել ծնողների գլխին, հայտնում է LifeNews-ը:
Վլադիսլավի 47-ամյա մայրը եւ 51-ամյա հայրը հասցված վնասվածքներից մահացել են հիվանդանոցում մի քանի ժամ անց:




























