Իր իրավունքներն ու հայրենակիցների կյանքը պաշտպանելիս Հայաստանը պետք է օրինակ վերցնի Իսրայելից: Այդ մասին ՀՀ ԱԺ սեպտեմբերի 5-ի արտահերթ նիստում հայտարարել է Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Լեւոն Մարտիրոսյանը:

Նրա խոսքով` եթե Հայաստանն անպատասխան թողնի Ադրբեջանի եւ Հունգարիայի գործարքը, ճանապարհ կհարթի  նմանատիպ այլ գործարքների համար:

Մարտիրոսյանը նաեւ նշել է, որ երբեք չպետք է մոռանալ, որ Հայաստանը գտնվում է պատերազմական վիճակում, եւ հարեւանները պարբերաբար թշնամական գործողություններ են կատարում: «Այս համատեքստում կարելի է սովորել Իսրայելից: Հրեաները հայերի նման տարիներ շարունակ հալածանքների էին ենթարկվում, բայց կարողացան հասնել նրան, որ իսրայելցիների նկատմամբ հանցագործությունները անպատիժ չմնան: Մենք այլընտրանք չունենք»,- ամփոփել է պատգամավորը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի