Հայաստանում սեպտեմբերի 6-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Սեպտեմբերի 8-ին հյուսիսային շրջաններում, իսկ սեպտեմբերի 9-10-ը շրջանների մեծ մասում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Քամին հարավ-արեւելյան շրջաններում կլինի 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 6-7-ին աստիճանաբար կբարձրանա 3-4, սեպտեմբերի 8-10-ը նույնքան կնվազի:
Իսկ Երեւանում սեպտեմբերի 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, սեպտեմբերի 9-10-ը հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ:




























