Խաչը սղոցած Femen-ի ակտիվիստուհուն ընկերուհիները «տարհանել են» Ֆրանսիա` ձերբակալությունից զգուշանալով:
Femen-ի տեղեկացմամբ, խաչի հետ կապված միջադեպից հետո աղջկան հետեւում էր Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը:
Փախուստը կատարվել է մթության քաղի տակ. Իննա Շեւչենկոն բնակարանը լքել է պատշգամբից եւ նստել մեքենան, որը նրան հասցրել է Կորոստեն քաղաքի կայարան:
Հիշեցնենք, «խաչի տապալումից» հետո ոստիկանությունը խուլիգանություն հոդվածով քրեական գործ էր հարուցել, բայց ոչ ոք չէր ձերբակալվել:




























