Շրի Լանկայում ոսկերչական ցուցահանդեսի բացման ժամանակ չինացի այցելուն 14 հազար դոլար արժողությամբ ադամանդ է կուլ տվել, եւ փորձել ճողոպրել։ Ինչպես տեղեկացնում է «Мир» հեռուստաընկերությունը, 32-ամյա Չինաստանի քաղաքացին ձերբակալվել է թանկարժեք զարդը գողանալու համար։

Միջադեպը տեղի է ունեցել այսօր՝ սեպտեմբերի 5-ին, Facets Sri Lanka ցուցահանդեսի բացման ժամանակ։ Չինացին մոտեցել է ոսկերչական զարդերի ցուցափեղկին, եւ խնդրել իրեն դուր եկած ադամանդներից մեկը՝ ավելի լավ ուսումնասիրելու համար։ «Նա վերցրեց ադամանդը, ու, իբր թե ուսումնասիրում էր, հետո հանկարծ դրեց բերանը»,- պատմել է ոսկերչական կրպակի սեփականատերը՝ ավելացնելով, որ դրանից հետո նա դիմել է ոստիկանությանը։

Չինացուն ձերբակալել են, եւ տարել հիվանդանոց, որտեղ բժիշկները նրա նկատմամբ համապատասխան միջոցներ են ձեռնարկել։