Երգիչ Ջորջ Մայքլը Վիեննայում իր համերգի հազարավոր տոմսեր է նվիրել հիվանդանոցի աշխատակիցներին , որտեղ նա բուժվել էր թոքերի բորբոքումից:

Հիշեցնենք ,որ անցյալ տարի երգիչը ստիպված էր  եղել դադարեցնել համերգային իր շրջագայությունը  թոքերի ծանր բորբոքման պատճառով:Երգչի կյանքը վտանգի տակ էր հայտնվել եւ նա  ավստրիական հիվանդանոցում անցկացրել էր ամբողջ մեկ ամիս, մինչեւ  կարողացել էր վերադառնալ Մեծ Բրիտանիա, որ շարունակեր բուժումը  տանը:

Ինչպես հայտնի դարձավ, երգիչը չէր մոռացել օգնությունր, որ ցույց էին տվել ավստրիական բժիշկները  եւ  իր երախտագիտությունը էր  հայտնել  նրանց նվիրելով իր համերգի տոմսերը, հայտնել է «Ռօսբալտը»:

Ջորջը իր ելույթը ավստրիական մայրաքաղաքում սկսել էր հետեւյալ խոսքերով. «Օգտվելով հնարավորությունից , ես կուզեի  ասել , որ մեր  մեջ հիմա կան մարդիկ ,առանց որոնց մենք չէինք կարող լինել այստեղ: Իմ համար մեծ պատիվ է այսօր երգել այն տղամարդկանց ու կանանց  համար, որոնք փրկել են իմ կյանքը»: