ԵԽԽՎ-ի նախագահն անհանգստություն է հայտնել Բաքվի կողմից Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու որոշման հետեւանքով հայ-ադրբեջանական հարաբերությունների վատացման կապակցությամբ:
«Ես միանում եմ բոլոր նրանց, ովքեր դատապարտում են Սաֆարովի հրեշավոր հանցագործության արդարացումը, որի համար նա ԵՄ անդամ երկրի դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման: Նրա ազատումն անընդունելի է, եւ ես խորապես հիասթափված եմ, որ ԵԽ-ի մարմիններն օգտագործվել են նման գործողությունների օրինականացման համար»,- հայտարարել է ԵԽԽՎ-ի նախագահ Ժան Կլոդ Մինյոնը:
«Սաֆարովի ազատումը բացասաբար է անդրադառնում Հայաստանի եւ Ադրբեջանի առանց այդ էլ լարված հարաբերությունների վրա, եւ տարածաշրջանում իրավիճակի էլ ավելի ապակայունացման վտանգ կա: Ես ադրբեջանական կողմին կոչ եմ անում վերանայել իր դիրքորոշումը` համապատասխանեցնելով Եվրախորհրդի նորմերին», - ընդգծել է Մինյոնը:




























