Իրանի հոգեւոր առաջնորդ Այաթոլահ Խամենեիի զինվորական խորհրդական, գեներալ Յահյա Ռահիմ Սաֆեւին հայտարարել է, թե Սիրիայի իրադարձություններում ամենամեծ կորցնողը Թուրքիան է։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Milliyet-ը, Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի կայքում տեղ գտած հրապարակման մեջ նշվել է, թե  Յահյա Ռահիմ Սաֆեւին մի խորհրդաժողովի ժամանակ ասել է, թե Արեւմտյան ուժերը վերջին զարգացումներում արաբական երկրներում կրած պարտությունը փոխհատուցում են Սիրիայում նման իրադարձություններ հրահրելով։

Նա շեշտել է, թե Սիրիայի իրադարձություններում ամենամեծ կորցնողը Թուրքիայի պես երկրներն են՝ հավելելով, որ նմանատիպ երկրների կրոնական կառույցները նման արտաքին միջամտություններին դրական չեն վերաբերվում։

Յահյա Ռահիմ Սաֆեւին ավելի վաղ պնդել էր, թե ԱՄՆ-ը սեփական շահերի համար Թուրքիային, Սաուդիան Արաբիային եւ Քաթարին Սիրիայի դեմ քաղաքականության մեջ դեր է հանձնել եւ ապագայում հենց այդ երկրների համար էլ ապագայում խնդիրներ է ստեղծելու։