Ռուսաստանի Ստավրապոլ քաղաքում ազգությամբ հայը հիվանդանոցից 11 ամսական երեխա է առեւանգել՝ ներկայանալով, որպես աղջնակի պապիկ։
Քաղաքի դատախազությունում բուժանձնակազմը պատմել է, որ հիվանդանոց այցելած տղամարդը՝ ներկայացել է, որպես Վարդան եւ խնդրել բժիշկներին, որպեսզի թույլ տան այցելի երեխային։ Թույլատրությունը ստանալուց հետո, նա երեխայի հետ անհետացել է։
Իրավապահներին հաջողվել է արագ պարզել առեւանգողի ինքնությունը։ LifeNews-ի փոխանցմամբ՝ նա 54-ամյա գործազուրկ Բենիկ Կարապետյանն է, ով նաեւ փոքրիկի՝ Արինայի, մոր հետ է ապրում։
Գործով պարզվել է, որ Կարապետյանը հաճախ է այցելել փոքրիկի մոր հետ Արինային այցելության, այդ պատճառով բժիշկների մոտ կասկածներ չեն առաջացել։
Նշենք, որ Արինան հիվանդանոց է տեղափոխվել այն բանից հետո, երբ նրա մայրը հարբած վիճակում դաժանաբար ծեծի է ենթարկել։ Մորը իշխանությունները ցանկանում են զրկել մայրական իրավունքներից։




























