Ռուսաստանի կառավարությունում ավարտվել է ազգամիջյան հակամարտությունների նախազգուշացման գծով պետական կառավարման մարմինների աշխատանքի կատարելագործմանն ուղղված համալիր միջոցառումների մասին ծավալուն փաստաթղթի կազմման աշխատանքը:
Այդ մասին «Իզվեստիա»-ին հայտնել է կառավարության աղբյուրը: Փաստաթղթի մշակողը տարածաշրջանային զարգացման նախարարությունն է: Այսպես, համաձայն փաստաթղթի` ծայրահեղականությանը հակազդելու լիազորությունները կփոխանցվեն ուժային ԱԴԾ եւ ՆԳՆ կառույցներին: Օրինակ, Ռուսաստանում կստեղծվի այն անձանց միասնական բազա, որոնք երբեւէ պատասխանատվության են ենթարկվել կրոնական կամ քաղաքական ծայրահեղականության համար: Միջոցառումները կվերաբերեն նաեւ Ռուսաստանի ընտրություններին. Դրանք եւս կվերահսկվեն, գրում է «Իզվեստիա»-ն:




























