Հնդկաստանի հարավում` Թամիլնադ նահանգում գտնվող հրավառ նյութերի արտադրության գործարանում տեղի է ունեցել հրդեհ:Արդյունքում գործարանի 33 աշխատակիցներ մահացել են, 70-ը ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ:
Տեղական լրատվամիջոցների տվյալներով` հրդեհը գործարանում դեռ շարունակվում է ու հրավառ նյութերը դեռ այրվում են: Զոհերի թիվը կարող է աճել, քանի որ հրդեհի պահին գործարանում եղել են մոտ 300 բանվորներ, գրել է «Կոմսոմոլսկայա Պրավդան»:
Հիշեցնենք, որ հունիսին Հնդկաստանի «Սուզուկի» ավտոմոբիլային գործարանում տեղի էր ունեցել հրդեհ: Այդ ժամանակ մահացել էր մեկ հնդիկ, երկու ճապոնացի էին ստացել վնասվածքներ:



























