Կոստա Ռիկայում 7,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել եւ առկա է ցունամիի վտանգ։ Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ ցունամիների վտանգի ահազանգման խաղաղօվկիանոսյան կենտրոնը։

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 20 կմ խորության տակ, իսկ ստորերկրյա տատանումների էպիոկենտրոնը Լիբերիա քաղաքից 80 կմ հեռավորության վրա։ 

ВЗГЛЯД-ի փոխանցմամբ՝ տուժածների եւ զոհվածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Հիշեցնենք, որ Կոստա Ռիկայում 2009թ. տեղի էր ունեցել մեկ այլ ավերիչ երկրաշարժ՝ 6,1 մագնիտուդով։ Երկրաշարժի էպիկենտրոնը մայրաքաղաք Սան Խոսեից ընդամենը 35 կմ հեռավորության վրա էր։ 2009թ. արհավիրքից զոհվել էր 34 մարդ, իսկ տասնյակ անձինք անհայտ կորել էին։