Ղրղըզստանի խորհրդարանը այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ձայների մեծամասնությամբ երկրի վարչապետ է ընտրել Ժոնտորո Սատըբալդիեւին։
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին», Սատըբալդիեւը զբաղեցնում էր Ղրղըզստանի նախագահի աշխատակազմի նախագահի պաշտոնը։
Հիշեցնենք, որ օգոստոսի վերջում Օմուրբեկ Բաբանովի ղեկավարած կառավարությունը հրաժարական էր ներկայացրել, քանի որ խորհրդարանում լուծարվել էր իշխող կոալիցիան։
Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը հանձնարարել էր խորհրդարանական սոցիալ-դեմոկրատական կուսակցության խմբակցությանը նոր կոալիցիա կազմել։ Կուսակցությունը վարչապետի պաշտոնում առաջարկել է միայն Ժոնտորո Սատըբալդիեւի թեկնածությունը։




























