Ռուսաստանցի միջին հարբեցողը աշխատունակության տարիքի տղամարդն է` վատ կրթությամբ  եւ ցածր եկամուտով: Նման եզրահանգում է արվում «Ռուսաստանում ալկոհոլի հետ կապված իրավիճակը» զեկույցում, որը կազմվել է Մոսկվայի հոգեբանության ինստիտուտի մասնագետների կողմից, հաղորդում է «Կոմերսանտը»:

Մասնագետների կարծիքով, նա սիրում է ամեն ինչ. օղի, գինի, գարեջուր: Հիմնականում նրանք  ձեռք են բերում ուժեղ եւ էժան խմիչքները:

Մասնագետներն այն կարծիքին են, որ ալկոհոլից մահացությունը Ռուսաստանում ավելի շատ է, քան նշվում է պաշտոնական վիճակագրության մեջ:

Նշվում է, որ ալկոհոլից միջինը մահանում է կես միլիոն մարդ: 80-ականներից մինչեւ 2007 թվականը տղամարդկանց մահացությունների  24%-ի պատճառն ալկոհոլն է եղել: Ըստ նրանց` ռուս տաղամարդու համար հիմնական հակաալկոհոլային գործոնը կինն ու մայրն են, ոչ թե որեւէ պետական ծրագիր: