Ամերիկացի տիեզերագնաց Սունիթա Ուիլիամսը կանանց համար տիեզերական նոր ռեկորդ է սահմանել։ Նա ընդհանուր առմամբ բաց տիեզերքում անցկացրել է 40 ժամից ավելի։ Ինչպես տեղեկացնում է Ինետրֆաքսը, նա սեպտեմբերի 5-ին բաց տիեզերք է դուրս եկել թվով 6-րդ անգամ, որպեսզի աշխատանքներ իրականացնի Միջազգային տիեզերական կայանի արտաքին հատվածում։
Նշենք, որ նախորդ ռեկորդը կրկին պատկանում էր ամերիկուհի Փեգգի Ուիթսոմին, ով բաց տիեզերքում անցկացրել է 39 ժամ 44 րոպե։




























