Հեռահաղորդակցության սարքավորումների ֆիննական արտադրողը` «Nokia»-ն Նյու Յորքում երկու հեռախոս է ներկայացրել, որոնք գործում են «Microsoft»-ի մշակած «Windows Phone 8» նորացված համակարգով:
«Lumia 920» եւ «Lumia 820» սմարթֆոնների դիզայնում պահպանվել է «Lumia» շարքին բնորոշ գիծը:
Ակնկալվում է, որ նոր սմարթֆոնները վաճառքի կհանվեն այս տարվա վերջին եռամսյակում` շուկայում «Windows 8» նոր օպերացիոն համակարգի գործարկումից հետո:




























