Ամերիկացի եւ գերմանացի գիտնականները համատեղ հետազոտությունների արդյունքում պարզել են, որ Հիսուս Քրիստոսի խաչելությունը տեղի է ունեցել մ.թ. 33 թ. ապրիլի 3-ին՝ ուրբաթ օրը։
Ինչպես տեղեկացնում է newsone.com.ua-ն, երկրաբան-գիտնականների աշխատության հիմքում է Մեռյալ ծովի սեյսմիկ ակտիվության հետազոտությունը։
Գիտնականները նաեւ օգտագործել են 4 Ավետարանների տեքստերը, ինչպես նաեւ աստղագիտական տվյալները։
Մասնագետները նշում են, որ Երուսաղեմից 20 կմ հեռավորության վրա գտնվող տարածքը հատկապես սեյսմիկ ակտիվություն է ցույց տվել մ.թ.ա 30 թվականին, ինչպես նաեւ մ.թ. 26-36 թթ.։
Հիսուս Քրիստոսի մահը այդ շրջանում վկայում են նաեւ 4 Ավետարանիչներն ու հռոմեացի պատմիչ Տակիտոսը։
Գիտնականների կարծիքով, Քրիստոսի մահին հաջորդած խավարը, որը նկարագրված է Ավետարաններում, սամումների (ավազային փոթորիկ) հետեւանք է, որոնք այսօր էլ հաճախակի երեւույթ են Իսրայելում։




























