Թուրքիայի Աֆյոնքարահիսար քաղաքի կենտրոնում գտնվող զինապահեստում սեպտեմբերի 5-ի երեկոյան պայթյուն է որոտացել, որից հետո հրդեհ է բռնկվել:

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ` պայթյունի հետեւանքով տուժածներին օգնություն ցուցաբերելու համար մեծ թվով շտապ օգնության մեքենաներ են ժամանել զինապահեստի մոտ: Հրշեջների աշխատանքները դեռեւս օգուտ չեն տալիս:

Թուրքիայի անտառների հարցերով նախարար Վեյսել Էրօղլուն հայտնել է, թե առավոտյան լույսը բացվելուն պես ուղղաթիռներով եւ օդանավերով կսկսեն իրականացնել հրդեհի մարման աշխատանքները: Նախարարը նշել է, թե նախնական տեղեկություններով պայթյունի հետեւանքով վիրավորվել է 23 հոգի:

Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել ձեռքի նռնակների բաժնում: