Գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավար Կառլեն Միքայելյանը հնարավոր է առաջիկա օրերին հրաժարական տա: Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։

«Նա ԵԿՄ անդամ է եւ գյուղատնտեսության նախարարությունում աշխատել է դեռեւս վարչապետ Անդրանիկ Մարգարյանի օրոք: Մեր տեղեկություններով վերջինս չի կարողանում համատեղել իր աշխատանքը Սերգո Կարապետյանի հետ: Սակայն Գյուղատնտեսության նախարարի մամուլի քարտուղար Անի Սմբատյանը «Ժամանակի»  հետ զրույցում հերքեց, որ գյուղնախարարության աշխատակազմի ղեկավարը պատրաստվում է հրաժարական տալ»,- գրում է «Ժամանակը»: